Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ է ստեղծել եվրոպական շուկայում

Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ է ստեղծել եվրոպական շուկայում
03.03.2026 | 13:38

Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղերին սպառնացող վտանգների մասին:

Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչն արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%):

Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ «Թուրքական» ու «Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ:

Երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա՝ Սև ծովի հատակով:

Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:

Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել:

Վահե Դավթյան

Քաղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ